Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող:
Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:
Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին:
Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը